Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գիշերը առաջնագծում հարաբերական անդորր է եղել

Գիշերը առաջնագծում հարաբերական անդորր է եղել
01.10.2020 | 13:07

Ռազմական գործողությունների սկզբից անցած գիշեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների՝ առավոտյան Արցախում կայացած ճեպազրույցներում տեղեկացրեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ